Պստիկաշեն

Նոր ծանոթություն Պստիկաշենում

Այսօր մեզ հյուր է եկել Ռուբեն Հովհաննիսյանը։ Նա յոթ տարեկան է, սովորում է Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցում, երկրորդ դասարանում։

Ռուբենը լավ է նկարում, մանրանկարչության խմբակ է հաճախում և, չնայած այնտեղ մանր ու նուրբ նախշերի հետ հաճույքով է աշխատում, բայց երբ ազատ ժամանակը որոշում է նկարչությամբ անցկացնել, այդ պահերին նուրբ զարդանախշերը մնում են մի կողմում, ու թղթի վրա հայտնվում են հսկա դինոզավրերը, փղերն ու ջունգլիները։

«Սիրում եմ նկարչությունը, որովհետև այն ինձ հանգստացնում է ու հաճույք է տալիս»,–ասում է Ռուբենը։

Բայց եթե կարծում եք, որ մեր նոր ընկերը որոշել է նկարիչ դառնալ, սխալվում եք։

–Ֆուտբոլիստ եմ ուզում դառնալ,–ասում է Ռուբենը,–Պելեի նման։

Ճիշտ է, կար ժամանակ, երբ նա իր փոքր եղբոր հետ տիեզերագնաց դառնալու մասին էր երազում, բայց հիմա՝ չէ։ «Վտանգավոր է,–ասում է Ռուբենը, տիեզերքում վտանգները շատ են»։

Ահա, այսքանը ես պատմեցի Ռուբենի մասին, մնացածը ինքը կպատմի ձեզ, եթե լսեք մեր զրույցն ամբողջությամբ․․․

Ցուցադրել ավելի
Back to top button