Պստիկաշեն

Նոր ծանոթություն Պստիկաշենում

Նատալի Բալոյանը սովորում է Երևանի Խ․ Աբովյանի անվան դպրոցում, երկրորդ դասարանում։

Երկու ամենասիրելի առարկաները մաթեմատիկան և ֆիզկուլտուրան են, իսկ, օրինակ, տեխնոլոգիան, չէ՛, սիրելիների շարքում չէ։

-Դե՛, այնտեղ մի քանի բաներ ինձ համար դժվար են լինում, և․․․Ես չեմ սիրում, որ այդպես է,-ազնվորեն ասում է Նատալին։

Դասղեկի ժամն էլ է սիրում, որովհետև հետաքրքիր են անցնում այդ ժամերը․ երգում են, կենդանիների մասին հետաքրքիր պատմություններ լսում,պարզապես զրուցում իրար հետ։ 

Նատալին Մատենադարանի «Փոքրիկ Ծաղկողներ» ստուդիայի սան է և մանրանկարչություն է սովորում այստեղ։

Պարել շատ է սիրում և ուզում է պարի հաճախել, բայց․․․Այստեղ փոքրիկ մի բայց կա, ավելի ճիշտ՝ պայման, որը մայրիկն է առաջադրել, Նատալին էլ համաձայնել է։ Պետք է, որ նա սկսի մի քիչ ավելի արագ սովորել դասերը։ Նատալին ընդունել է պայմանը և հիմա փորձում է ավելի արագ սովորել։ Դե, պայմանը պայման է․․․

Նատալին ընկերասեր աղջիկ է, ընկերներ շատ ունի․ Նիկայի հետ սիրում է բառախաղ խաղալ, Սոսեի հետ՝ վազվզել, Արևիկի հետ՝ նկարել, ապլիկացիաներ անել։

Ի դեպ, այս հանդիպման վերջում Նատալին ու ես բառախաղ ենք խաղալու, կարող եք միանալ մեզ․․․

էլ ի՞նչ պատմեմ մեր նոր ընկերոջ մասին։ Ավելի լավ չի՞ լինի՝ միանաք մեր զրույցին․․․

Ցուցադրել ավելի
Back to top button