Պստիկաշեն

Ձմեռ պապին սպասելիս. Պստիկաշեն

Պստիկաշենում այսօր նոր ծանոթության և Նոր տարվա մասին շատ կարևոր զրույցի օր է։
Մեր նոր ընկերները Լեոն և Դավիթն են։ Լեոն ուզում է ինժեներ դառնալ և թռչող մեքենաներ ստեղծել՝ խցանումներից խուսափելու համար, Դավիթը սկզբում երազել է ֆուտբոլիստի կարիերայի մասին, բայց, հասկանալով, որ Ռոնալդու դառնալը հեշտ գործ չէ, հիմա մտածում է նկարիչ դառնալու մասին։

Կծանոթանաք մեր նոր ընկերների հետ, իսկ հետո զրույցին կմիանան նաև Մարին, Նարեն, Վարդանը, և կսկսվի Նոր տարվա մասին կարևոր զրույցը։ Համաձայնեք, որ Նոր տարվա, Ձմեռ պապի և տոնից սպասելիքների մասին պստիկաշենցիների խոհերը չեն կարող կարևոր չլինել։ Ինձ համար այդպես է։

Ցուցադրել ավելի
Back to top button