Պստիկաշեն

Երբ հյուր է գալիս Արևը. Պստիկաշեն

Այսօր էլ Պստիկաշենում նոր ծանոթության օր է․ մեզ հյուր է եկել Արևը։ Չէ՜, ոչ թե այն արևը, որն ամեն օր ջերմացնում է բոլորիս վերևից, այլ Արև Հարությունյանը, որը սովորում է Երևանի Ն․ Աղբալյանի անվան դպրոցում, 8 տարեկան է և իր Արեգ եղբոր հետ ջերմացնում է իրենց տունն ու բոլոր այն մարդկանց, ովքեր ճանաչում են իրեն։

Արևը, իսկապես, ջերմ, պայծառ, ժպտերես մարդ է և հրաշալի զրուցակից։ Դպրոցում սիրում է բոլոր առարկաները, լողով է զբաղվում, նկարչության է հաճախում, սիրում է գրքեր կարդալ, հատկապես արկածներով լի պատմություններ է սիրում։ 

Նաև իր բլոգն է վարում համացանցում․ սա Արևի սիրելի զբաղմունքներից մեկն է։ Եվ հենց այս մասին է մեր զրույցի երկրորդ մասը, որտեղ ես հարցրի․

– Երբ ընկերներդ գալիս ու ասում են, որ համացանցում լսել են քեզ, տեսել են, չե՞ս մեծամտանում։

– Իմաստ չունի մեծամտանալը,–պատասխանեց Արևը, և ես, իհարկե, համաձայն եմ  նրա հետ։

Երբ արդեն շա՜տ տարբեր բաների մասին խոսել էինք, ես մեկ էլ մտածեցի․ «Տեսնես՝ Արևն ի՞նչ է ուզում դառնալ»։

– Մանկաբույժ,–վստահ ասաց Արևը,– որովհետև երեխաներին ես սիրում եմ, երեխաների հետ զբաղվել սիրում եմ, ուզում եմ մանկաբույժ դառնալ, որպեսզի օգնեմ իրենց, բուժեմ։

Ահա այսպես․․․

Ցուցադրել ավելի
Back to top button