Պստիկաշեն

Ինչու՞ է Ձմեռ պապը տարվա մեջ մեկ անգամ գալիս

Այսօր «Պստիկաշենում» Ինչուիկների աշխարհ ուղևորվելու օր է։ Նարեն, Մարին, Դավիթը և Վարդանը, ձեռք ձեռքի տված, ուղևորվելու են Ինչուիկների աշխարհ՝ հարցեր և այդ հարցերի պատասխանները գտնելու։ Դուք էլ միացեք նրանց, և միասին կպարզեք, թե ինչու է շատ սիրելի Ձմեռ պապը տարվա մեջ միայն մեկ անգամ գալիս, Նոր տարին է՛լ ի՞նչ անուններ ունի Հայաստանում, ի՞նչ է կաղանդի ծառը և էլի շատ հարցերի պատասխաններ կգտնեք։

Չմոռանանք ասել, որ այսօրվա ինչուիկների մեջ հանելուկներ էլ կան։ Դե, օրինակ, այս մեկը․

«Թանկագին քար չէ, բայց շողշողում է, կրակում չայրվեց, ջրում լողում է»։

Արդե՞ն գլխի ընկաք։ Ո՞չ։ Դե, լավ, միացե՛ք պստիկաշենցիների քննարկմանը և կպարզեք, որ դա․․․Չէ՛, չենք ասի՝ ի՞նչն է։

Ցուցադրել ավելի
Back to top button