Զարթուցիչ

Համագործակցություն Երևանի և Մոսկվայի երաժշտական դպրոցների միջև

Ապրիլի 15–ին Երևանի Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի հրավերով Երևան էր ժամանել Մոսկվայի Լեմեշևի անվան երաժշտական դպրոցի պատվիրակությունը։ 

Այս այցելության նպատակը ոչ միայն մոտ մեկ տարի առաջ սկիզբ առած համագործակցությունը շարունակելն էր, այլև համատեղ իրականացվող ծրագրի շնորհիվ միմյանց հետ նորովի աշխատելը, միմյանց սեփական փորձն ու գիտելիքը ներկայացնելը։

Այսօր մեր հյուրասրահում  են Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Անուշ Խաչատրյանը, նույն դպրոցի 3–րդ դասարանի աշակերտուհի, միջազգային մրցույթի դափնեկիր, դաշնակահար Մարի Ղարագուլյանը և 5–րդ դասարանի աշակերտուհի, Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի անդամ Անահիտ Խիզանցյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button