Լուրեր

Կոտայքի մարզում ևս մեկ դպրոց միացավ «Դպրոցական սնունդ» ծրագրին

Կոտայքի մարզի բարձրլեռնային Կապուտան բնակավայրի միջնակարգ դպրոցը ևս միացել է ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային կազմակերպության «Դպրոցական սնունդ» ներդրումային ծրագրին:

Վերաբաշխումների արդյունքում դպրոցին հատկացվել է 1.5 մլն դրամ՝ ճաշարանի համար նախատեսված տարածքի վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով:

Շինարարական աշխատանքները և ճաշարանի կահավորումն արդեն ավարտված են, և դպրոցի նախակրթարանի սաները, ինչպես նաև 1-4-րդ դասարանների աշակերտները՝ թվով 99 երեխա, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում արդեն հնարավորություն են ստացել օգտվելու մեկանգամյա տաք սննդից:

Մինչ այժմ մարզի 90 ուսումնական հաստատություններից 85-ում էր իրականացվում «Դպրոցական սնունդ» ներդրումային ծրագիրը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի՝ «Պարենի համաշխարհային ծրագիր» համագործակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button