Լուրեր

Միշտ Թումանյանի հետ. Հովհաննես Թումանյանի սիրտը

Թումանյանի աշխատասենյակում բազմաթիվ հետաքրքիր իրեր կան, բայց այստեղ ամենախորհրդավորը գեղեցիկ զարդանախշերով մի արկղիկ է: Նախկինում Թումանյաններ տանը դա գործածվել է որպես՝ տնային դեղերի արկղիկ, բայց հետո փոխվել է նրա գործածության բնույթը:

Շատ տխուր ու հետաքրքիր պատմություն է դա:

1922 թվականի դեկտեմբերին ծանր հիվանդ Թումանյանին իր զավակները տեղափոխում են Մոսկվա ՝ բուժման նպատակով՝ հույս ունենալով այնտեղից մեծ բանաստեղծին տեղափոխել Գերմանիա՝ ամբողջական բուժում ստանալու համար: Ցավոք, այդ ամենը իրականություն չդարձավ:

1923 թվականի մարտի 23-ին Թումանյանը վախճանվեց Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:

Արեգ որդու խնդրանքով բժիշկները ընտանիքին են հանձնում Թումանյանի սիրտը, որը հետագայում պահվում է այս արկղիկում:

Ցուցադրել ավելի
Back to top button