Լուրեր

Կկառուցվի սիրիահայ երեխաների ցերեկային խնամքի կենտրոն

«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը, ընտանիքների ամրապնդման և մանկալքության կանխարգելման քաղաքականությանը հավատարիմ, մեկնարկում է նոր ծրագիր, որի նպատակը Երևանում սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումն է:

Շարունակելով բազմամյա համագործակցությունը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ՝ կազմակերպությունն այսօր արդեն ընդլանում է գործունեության շրջանակը՝ շահառուներ ընդգրկելով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից: Սիրիահայերը մշտապես եղել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ուշադրության կենտրոնում:

«ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի նախաձեռնությունը ևս մեկ մեկնված ձեռք է՝ ի նպաստ սիրիահայ ընտանիքների առողջապահական, կրթական, նյութական, սոցիալ- հոգեբանական և այլ խնդիրների կարգավորման: Երևանում սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրման քառամյա ծրագրի շրջանակում առաջիկայում Արաբկիր վարչական շրջանում կմեկնարկեն նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցման աշխատանքները, որը 2020 թ. հունիսի 1-ից կիրականացնի ոչ միայն Արաբկիրի, այլև մայրաքաղաքի տարբեր հատվածներում բնակվող սիրիահայ երեխաների ցերեկային խնամքը:

Ցուցադրել ավելի
Back to top button