Լուրեր

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները՝ Ազգային պատկերասրահում

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի աշխարհի ամենահայտնի երկու իսպանացիների՝ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքների ցուցահանդեսը: Պատկերասրահում սկսվել են և այս պահին ընթանում են ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները:

Ցուցահանդեսում կներկայացվի 260 ստեղծագործություն Ալեքսանդր Շադրինի հավաքածուից. Սալվադոր Դալիի  գրաֆիկական լավագույն շարքերը՝ «Մարդկային արատներ», «Սյուրռեալիզմի 50 տարին», «Մարդկային ջունգլիներ»,«Աստվածային կատակերգություն», «Մաո Ցզեդուն», Ապոլիների «Գաղտնի բանաստեղծություններ», Ռոնսարի «Ամուր և Կասսանդրա» և այլն։ Պիկասոն, խեցեգործական աշխատանքներից զատ, ներկայացված կլինի նաև «Երևակայական դիմանկարներ» վիմագրանկարների շարքով (1969): 

Ցուցահանդեսը կգործի մարտի 7-ից մինչև ապրիլի 26-ը։
Տոմսերը կարելի է ձեռք բերել պատկերասրահի տոմսարկղից կամ պատվիրել առցանց՝ TOMSER.AM:

Ցուցադրել ավելի
Back to top button