Լուրեր

Բյուրեղավանում թափառող շները շատացել են. համայնքը միջոցներ է ձեռնարկում

Բյուրեղավանի համայնքապետարանն իր լիազորությունների շրջանակներում սկսել է իրականացնել թափառող շների ստերջացման գործընթաց: Համայնքապետարանը համագործակցելով համապատասխան ընկերության հետ՝ կնքել է պայմանագիր, ինչի արդյունքում շարունակաբար ստերջացնելու են Բյուրեղավան համայնքի տարածքում գտնվող թափառող շներին։

Համայնքներում շների գլխաքանակի ավելացմամբ պայմանավորված՝ Կոտայքի մարզպետը դիմել էր մարզի համայնքների ղեկավարներին՝ առաջարկելով թափառող շների ստերջացման գործընթաց ձեռնարկելու նպատակով կազմակերպել մրցույթներ:

Վերջին շրջանում տարբեր համայնքներից հաճախ են դիմում Կոտայքի մարզպետարան՝ կապված թափառող շների գլխաքանակի ավելացման հետ, որոնք, ինչպես մարզպետարանի ֆեյսբուքյան էջն է գրում, երբեմն բնակիչների և հատկապես երեխաների շրջանում վախի և անհանգստության պատճառ են դառնում:

Ցուցադրել ավելի
Back to top button