Կանաչ մոլորակ

Ամենահին ու բարձրահասակ ծառը՝ սեկվոյա

Մարդկանց պես ծառերն էլ կարող են բարձրահասակ ու կարճլիկ լինել, գիրուկ ու բարալիկ: Աշխարհի ամենաբարձրահասակ ու ամենահին  ծառերից է սեկվոյան, որն  իր անունը ստացել է  ի պատիվ հնդկացի Չերոկի ցեղախմբի  առաջնորդի:  Այս ծառերը երկրի վրա հայտնվել են դեռևս  2 միլիոն տարի առաջ, և տեսել են դինոզավրերին:

 Սեկվոյան   ճահճանոճազգիների ընտանիքի մշտադալար ասեղնատերև ծառ է, որի բարձրությունը հասնում է 150 մետրի, իսկ բնի տրամագիծը 10-15 մետրի: Սեկվոյաի  փչակը կարող է ավտոտնակ հանդիսանալ տրակտորի կամ մարդատար ավտոմեքենայի համար: Այս ծառը ապրում է 2000-3000 տարի: Սեկվոյան հատում են ավելի քան 13 օրում և մինիմում 7 մետրանոց սղոցով: Այս ծառը չի այրվում և չի փտում, նրա էներգիայի հզորությունը շատ մեծ է, եվ կարողանում է ինքն իրեն բուժել հնարավոր վնասվածքներից: Անգամ անտառային հրդեհների ժամանակ կրակը ոչ թե վնասում, այլ օգնմում է նրան: Ինչպես՞, հիմա կիմանաք

1960-ական թվականներին ամերիկացի մի բուսաբան, ով զբաղվում էր այս ծառի ուսումնասիրությամբ,  հետաքրիր փորձ կատարեց։ Նա  հրդեհեց անտառի փոքրամասշտաբ մի տարածք: Մարդիկ հավատացած են, որ անտառային հրդեհները միայն վնասաբեր կարող են լինել, քանի որ իրենց ճանապարհին ոչնչացնում են  ամեն ինչ։ Սակայն բուսաբանի փորձն այս անգամ հակառակն ապացուցեց: Հրդեհից հետո սեկվոյա ծառերի աճն  ավելի մեծ  թափ առավ։ Երևույթը բուսաբանը բացատրեց այսպես՝․ սեկվոյա ծառի սերմերը գտնվում են կոների մեջ և պատված են կեղևով: Պարզվում է  միմիայն կրակը կարող է օգնել այդ սերմերին դուրս գալ կեղևից։

 Հենց հրդեհի շնորհիվ էլ  հողը  սնուցվում է, և սեկվոյայի սերմերի աճի համար ստեղծում  ամենաբարենպաստ պայմանները։ Ի դեպ՝ թեև սեկվոյան հսկայան մեծության ծառ է, նրա կոնը ընդամենը մի փոքրիկ ձվի չափ է, իսկ  սերմերը ավելի փոքր են, քան վարսակի փաթիլները:

Այս ծառի կեղևի հաստությունը կարող է հասնել մինչև 30 սանտիմետրի: Մի ժամանակ սեկվոյան  աճում էր ողջ հյուսիսային կիսագնդի տարածքում, իսկ այսօր  տարածված է միայն Ամերիկայում, չնայած Նրա տնկիները փորձում են աճեցնել նաև  աշխարհի այլ երկրներում: Ի դեպ՝  Եթե տայգայի բոլոր ծառերը փոխարինվեին սեկվոյաներով, ապա երկրի մթնոլորտը ամբողջությամբ կհագենար թթվածնով:

Սեկվոյան մի անուն էլ ունի՝ ծառ-մամոնտ: Այսպես են անվանում մամոնտի ժանիքներ հիշեցնող ճյուղերի պատճառով:

Այս հսկայի փայտանյութը շատ փխրուն է, այդ պատճառով էլ պիտանի չէ շինարարության համար:

Զարմանալի է, բայց վիթխարի այս   ծառերը ամերիկացիները հայտնաբերեցին միայն 19-րդ դարում:1833 թվականին Լեոնարդ ազգանունով մի մարդ Սերրա Նեվադայի լեռներում հայտնաբերեց 100 մետրանոց ծառերի պուրակ այդ մասին նա նույնիսկ գիրք գրեց, որը սակայն ոչ մեկին չհետաքրքրեց: Ընթերցողները կարծում էին, որ հեղինակը ամեն ինչ հորինել է: Անցավ 20 տարի, և այս վայրերում սկսեցին վխտալ ոսկի որոնողները: Դաուդը՝ մեկն այդ որոնողներից, որը  հետապնդում էր  վիրավորած գրիզլի արջին, ստիպված էր կանգ առնել փայտե պատի առջև: Այն մարդու կողմից պատրաստված ցանկապատ չէր, այլ հսկա ծառե ամրոց, բնության իսկական հրաշք: Որսորդը վերադառնալով ընկերներին պատմեց իր զարմանալի հայտնագործության մասին: Նրան, իհարկե չհավատացին և Դաուդը դիմեց խորամանկության՝ ասաց, որ սպանել է  մեծ ու հսկա մի արջի: Հենց այդ ժամանակ էլ բոլորը վազքով նետվեցին անտառ և հանդիպեցին սեկվոյաներին: Մարդիկ քարացել էին վեհ ու բարձր այս ծառերի ներկայությունից, որոնց մոտ իրենք մրջյուն էին թվում: Այդ օրվանից վիթխարի ծառերի մասին պատմություններին սկսեց հավատալ ողջ Ամերիկան: Մարդիկ սկսեցին  փնտրել սեկվոյաներին: Միայն 72 պուրակ հայտնաբերվեց, որի յուրաքանչյուր ծառն իր անունը ստացավ: Ի դեպ՝ Ծառերից մեկը Մարկ Տվենի անունն ունի:

Մարդիկ շատ ու շատ վնասներ են հասցրել այս ծառերին, բայց լավ է, որ նրանք դիմացկուն են, կենսունակ և ուժեղ: Նրանց կարելի է վնասել, բայց սպանելն անհնար  է: Անցյալ դարում օրինակ,  հատուկ ցուցադրության համար  որոշվեց կտրել  ամենաբարձր սեկվոյաներից մեկը՝ չստացվեց: Սղոցներն արագ բթացան: Անցան ավելի հզոր սարքերի: Գրեթե 5 ամիս բանվորները չարչարվում էին, փորձելով տարբեր կողմերից կտրել բունը: բայց միևնույն է, ծառը չէր տապալվում: Սեկվոյան գետնեց միայն այն ժամանակ, երբ նրա արդեն վնասված բունը չդիմացավ փոթորկի հարվածին: Նրա տապալվելը նման էր երկրաշարժի: Գիգանտին անտառից դուրս բերել այդպես էլ չհաջողվեց: Միայն մի մասը հասցրին տեղ, նրանից ամբողջական  եռահարկ տուն պատրաստելով:

Սեկվոյայի նոր ծառեր հազվադեպ կգտնես, բայց մի կողմից էլ ոչ ոք չի տեսել թե ինչպես են մահանում նրանք ծերությունից:Նրանք ընկնում են ոչ թե տարիքի պատճառով, այլ տարերային աղետների: Եվ եթե մարդը բարի ու խելամիտ գտնվի, սեկվոյաները կհանդիպեն նաև մեր ծոռնիկներին ու նրանց ժառանգներին:

  Այսպիսի զարմանալի պատմություն աշխարհի ամենաբարձրահասակ ծառի մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button