Լուրեր

Մարտի 19-ից ջերմաստիճանը կսկսի բարձրանալ, տեղումները կնվազեն. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մարտի 19-ից ջեմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, տեղումները կնվազեն.

«Վաղը ցերեկվանից սկսած հանրապետության տարածքում գործող ցիկլոնն սկսում է աստիճանաբար քայքայվել։ Նրա քայքայման հետ մեկտեղ կկրճատվեն և՛ տեղումների տևողությունը, և՛ տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։

Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը, այսօրվա հետ համեմատ, աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»։

Ցուցադրել ավելի
Back to top button