Լուրեր

Հաջորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանը կհայտարարի 100 նոր ավտոբուս ձեռք բերելու մրցույթ

Երևանի քաղաքապետարանը հաջորդ շաբաթ մրցույթ կհայտարարի 100 նոր ավտոբուսի գնման վերաբերյալ։ Այս մասին Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: Փոխքաղաքապետը նշել է, որ մրցույթն ավելի վաղ չի հայտարարվել տեխնիկական պատճառներով.

«Տեխնիկական պատճառներով մենք հնարավորություն չէինք ունեցել փորձագետներին հյուրընկալել Երևանում։  Մարտի 18-ին արդեն քննարկում ենք ունեցել մեր գործընկերների՝ մասնագետների հետ, ովքեր նայում են տեխնիկական բնութագիրը, և ըստ դրա հաջորդ շաբաթվա վերջին կհայտարարվի մրցույթ»։

Ցուցադրել ավելի
Back to top button