Լուրեր

Կդադարեցվի նաև հանրային տրանսպորտի գործունեությունը

«Հայկական միասնական տեղեկատվական հարթակի» Ֆեյսբուքյան էջը մանրամասնում է արտակարգ դրության ռեժիմի նոր խստացումների մասին:

«Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`

  •  Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը
  •  Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում
  • Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման։
  • Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը:
  •  Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։
  •  Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։

Մյուս սահմանափակումների մանրամասները` որոշման մեջ :

Մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները` տրամադրելով ժամանակ ադապտացվելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button