Լուրեր

«Սիրում եմ քեզ»․ հայերեն գրառում՝ Dior-ից

«Vogue» ամսագրի իտալական տարբերակի ապրիլյան համարում ընդգրկվել է Dior-ի նոր հավաքածուից մի զգեստի էսքիզ, որի վրա տարբեր լեզուներով գրված է «Ես քեզ սիրում եմ» նախադասությունը։

«Սերը սահմաններ չի ճանաչում, այն համընդհանուր է, ինչպես բոլոր տարբեր լեզուները, որնցով խոսում են «Dior»-ի ստուդիայում։ Այժմ ավելի շատ, քան երբևէ, մենք պետք է հիշենք, որ պատկանում ենք նույն աշխարհին»,- նկարի մեկնաբանություններում գրել է Dior- ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրազիա Կյուրի։

Պատմության մեջ առաջին անգամ «Vogue Italia»-ի ապրիլյան համարի շապիկն ամբողջովին սպիտակ է։ Պարբերականն այդ կերպ ցանկանում է իր հարգանքն արտահայտել բժիշկների ու բուժքույրերի նկատմամբ, որոնք մարդկային կյանքեր են փրկում՝ վտանգելով իրենցը։

«Սպիտակը, առաջին հերթին, հարգանքն է: Սպիտակը վերածնունդ է, լույսն է մթությունից հետո, բոլոր գույների հանրագումարը: Սպիտակը մարդկային կյանքեր փրկածների համազգեստի գույնն է»,- գրել է ամսագրի գլխավոր խմբագիր Էմանուել Ֆարնետին:

Ցուցադրել ավելի
Back to top button