Լուրեր

Noomee. հայկական հավելված աուտիզմ ունեցող երեխաների համար

Գործարկվել է աուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված noomee հավելվածի Android տարբերակը։

noomee մոբայլ հավելվածը, որը նախատեսված է աուտիզմ ունեցող երեխաների համար, արդեն հասանելի է PlayStore-ում:

Itel.am-ի հետ զրույցում ստարտափի համահիմնադիր Գայանե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ մինչեւ հունիսի 1-ը հավելվածն անվճար է լինելու,ինչը թույլ կտա խնայել ամսական $15:

Այս պահին աշխարհում կա 24 մլն-ից ավելի աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող երեխա (մինչև 18տ․)Թիվը, ցավոք, աստիճանաբար աճում է։  

Noomee-ն երեխաներին օգնում է կազմակերպել իրենց օրը, սովորել պարզ առօրյա գործողություններ և ավելի ինքնուրույնդառնալ։ Թերապիստների համար noomee-ն հանդիսանում է հավելյալ գործիք, որը խնայում է նրանց ժամանակն ու տրամադրում հավելյալ աշխատանքային ռեսուրսներ։

«Ապրիլը աուտիզմի իրազեկման ամիսն է և հաշվի առնելով աշխարհում համավարակի հետեւանքով պայմանավորված իրավիճակն ու ազդեցությունը փոքրիկների վրա, որոշել են կարճ ժամանակում վերջնական տեսքի բերել հավելվածն ու հանձնել օգտատերերի դատին»։

noomee-ի շնորհիվ ծնողները կարող են որոշ չափով լրացնել թերապիաների բացակայությունը և օգնել իրենց բալիկներին պահպանել սովորած հմտությունները։  տեխնիկական և բովանդակային թեստավորման մի քանի փուլերից հետո հավելվածն արդեն պատրաստ է օգնել աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաներին, նրանց ծնողներին, խնամակալներին և նրանց հետ աշխատող մասնագետներին։ 

 «Այս պահին խորհուրդ է տրվում հավելվածը կիրառել 3-12տ․ տարիքային խմբի և աուտիզմ ախտորոշման դեպքում, սակայն միեւնույն ժամանակ չի բացառվում հավելվածի օգտակարությունը 12տ.-ից բարձր և այլ ախտորոշում ունեցող երեխաների համար»։

noomee հավելվածն ունի 4 բաժին, որոնք օգնում են հմտություններ զարգացնել։

Ցուցադրել ավելի
Back to top button