Լուրեր

Մարզվեք լավագույն մարզիչների հետ

«Մարզանք ողջ օրվա համար» հաղորդման վարող, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը ընդգրկվել է «Աշխարհի ավանդական կարատեի ֆեդերացիայի» լավագույն մարզիչների ցուցակում և շուտով կսկսի օնլայն պարապմունքները։

«Հարգելի ընկերներ: Մեծ ուրախությամբ և հպարտությամբ ցանկանում եմ ասել, որ ընդգրկվել եմ աշխարհի այն 6 մարզիչների շարքում, ովքեր կանցկացնեն օնլայն մարզումներ։ Մարզումները կազմակերպում է աշխարհի ավանդական կարատեի ֆեդերացիան: 6 մարզիչ, 6 տարբեր երկրից: Մարզումների առաջին շաբաթը անվճար է, գրանցվելու համար ներքևում կդնեմ հղումը:

Իմ պարապմունքը կլինի ապրիլի 22-ին, ժամը՝ 21-ին: Գրանցումը՝ https://www.wtkfederation.org/online հասցեով»։

Ցուցադրել ավելի
Back to top button