Մեկնարկ

Հեռավարը ինքնուրույն համակա՞րգ, թե սովորական կրթության կցորդ

Արևելագետ Միքայել Հովհաննիսյանի հետ քննարկում ենք հեռավար կրթության կազմակերպման խնդիրները՝ կրթության այս ձևը դիտարկելով ոչ թե որպես սովորական կրթության կցորդ, այլ ինքնաբավ, ինքնուրույն համակարգ, իսկ հեռավար կրթության կազմակերպման ներկա գործընթացը՝ մեծ փորձարկում, որից պետք է դասեր քաղել:

Միքայել Հովհաննիսյան

-Սա ընթացքի մեջ գտնվող էքսպերիմենտ է, և եթե դու չես վերլուծում դրա արդյունքները, ապա հսկայական հնարավորություններ ես բաց թողնում:
Հիմա պետք է առնվազն մշտադիտարկման ենթարկել գործընթացը տարբեր փորձագետների կողմից՝ հոգեբանների, կրթության կազմակերպիչների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, բժիշկների…հսկայական թվով մասնագետների, որոնցից յուրաքանչյուրն իր տիրույթից կդիտարկի, կվերլուծի այս պրոցեսից գոյացած արդյունքը և ըստ այդմ կանի դատողություններ, հետևություններ, թե ինչ պետք է մշակել, անել հետո:

Ցուցադրել ավելի
Back to top button