Էնցիկլոմեդիա

Կորոնավիրուսը և մեդիագրագիտությունը դպրոցական առարկաներում

https://webplayer.whooshkaa.com/episode/637299?theme=light&enable-volume=true

Համավարակի պայմաններում հեռավար ուսուցումը աննախադեպ ակադեմիական ազատություն է տվել ուսուցիչներին։ Չկան հստակ ցուցումներ ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ և շատ ուսուցիչներ գործի են դրել իրենց ստեղծարարությունը՝ առավել ինտերակտիվ և հետաքրքիր դարձնելու դասապրոցեսը։ 

Անհարմար իրավիճակն ի օգուտ իրենց ծնողներն ու ուսուցիչներ օգտագործել են դասի ուսումնասիրության նյութ դարձնելով ներկայի ամենաադրիական թեման՝ նոր կորոնավիրուսային համավարակը։ Մեդիայում կորոնավիրուսի վերաբերյալ հրապարակումները, այդ թվում ապատեղեկատվությունները, կեղծ լուրերը, գրաֆիկները, քարտեզները կարող են հրաշալի քննարկման առիթ դառնալ դպրոցական դասացուցակի բոլոր առարկաների համար։ 

«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդն այն մասին է, թե ինչպես կարելի է համաշխարհային և տեղական մեդիայում համավարակի թեման օգտագործել դասի արդյունավետ կազմակերպման նպատակով։ Էպիզոդում զրուցել ենք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանի հետ։ Այս մեթոդով գործնականում աշխատելու իրենց փորձի մասին պատմում են նաև Վայոց ձորի Չիվա գյուղի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Ալետա Հարությունյանը, Երևանում ՄՊՀ մասնաճյուղին կից Երիցյան վարժարանի ֆիզիկայի և բնագիտության ուսուցչուհի Կարինե Սամվելյանը և կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ 

Օգտակար հղումներ՝

«Համավարակը, լրաճարակը և հեռավար կրթությունը»․ Լուսինե Գրիգորյանի հոդվածը Էնցիկլոմեդիա․ կեղծ լուրեր, փաստերի ստուգում

Ցուցադրել ավելի
Back to top button