Մարզանք ողջ օրվա համար

Մարզանք` գարնանը էներգիայով լցվելու համար

  1. Այո, ռադիոյով մարզանք կատարելը բարդ է, քանի որ այն մարդկանց ստիպում է կենտրոնացնել ուշադրությունը, հիշողությունը և շատ արագ պատկերացնել հաղորդվող վարժությունը։ Իհարկե, ոչ բոլորն են ցանկանում գնալ այս ճանապարհով։ Բայց մենք մտածում ենք ձեր առողջության, գեղեցիկ կառուցվածքի և զարգացման մասին։
  2. Մարզանքն արդյունավետ կլինի, եթե կատարեք ամեն օր կամ շաբաթական 3 անգամ։
  3. «Մարզանք ողջ օրվա համար» ռադիոնախագծի առավելությունն այն է, որ վարժությունները կարող են կատարել տարբեր տարիքի մարդիկ։ Կարող են ընտրել համապատասխան ծանրաբեռնվածության աստիճանը, ավելացնել կամ պակասեցնել այն։

Այսօր բարձրացնում ենք օրգանիզմի դիմադրողականությունը և մարմինը կոփում ենք՝ պատրաստվելով ամռանը։

Ցուցադրել ավելի
Back to top button