Լուրեր

Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցի շինհրապարակ է այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարարը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցի շինհրապարակ:

«Ընդհանուր ծրագրերից հետ չընկնելու համար շինարարական աշխատանքներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով: Նախատեսվում է, որ մեր լավագույն դպրոցներից մեկն արդեն հաջորդ տարվա ամռանը կունենա նաև լավագույն պայմանները»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում՝ կից հրապարակելով լուսանկարներ:

Էջմիածնի թիվ 5 դպրոցը և ևս 6 այլ ավագ դպրոցներ հիմնովին վերանորոգվում են «Կրթության բարելավում» վարկային ծրագրի միջոցներով։

Ցուցադրել ավելի
Back to top button