Էնցիկլոմեդիա

Բռնությունը մեդիայում

https://webplayer.whooshkaa.com/episode/646187?theme=light&enable-volume=true

Բռնությունն ամենուր է՝ համակարգչային խաղերում, հեռուստատեսությամբ, լուրերում, ժամանցային հաղորդումներում, մուլտֆիլմերում և անգամ հեքիաթներում։ Դրա պակասն, իհարկե, իրական կյանքում ևս չկա, բայց որքան շատ ենք սպառում մեդիա, այնքան մեծանում է բռնության առերեսվելու հնարավորությունը։ 

Հեռուստատեսությամբ ցուցադրվող դաժան տեսարանները կարող են էապես ազդել մարդու հոգեբանության և աշխարհընկալման վրա, հատկապես վաղ տարիքում, երբ դրանք նոր են ձևավորովում։ Բազմաթիվ հետազոտողներ եզրահանգման են եկել, որ մեդիայում բռնության տեսարանները երեխաներին ավելի ագրեսիվ վարքի են դրդում։ 

«Էնցիկլոմեդայի» այս էպիզոդն այն մասին է, թե ինչ կարող են անել ծնողները, երբ մեդիայում խոսքին փոխարինում են բռունցքները, հարցերը լուծում են զենքերը։ 

Զրուցել ենք «Առնականությունն ու գենդերային բռնությունը հայկական հեռուստասերիալներում» հետազոտության հեղինակ, լեզվի, հաղորդակցության և գենդերային ուսումանսիրությունների մասնագետ Անի Կոջոյանի հետ։ Էպիզոդում կլսեք նաև հոգեբան Անուշ Ալեքսանյանին և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին։ 

Օգտակար հղումներ՝

«Առնականությունն ու գենդերային բռնությունը հայկական հեռուստասերիալներում» հետազոտություն,

«Արմենիա» հեռուստաընկերությունը տուգանվեց բռնության տեսարաններ ցուցադրելու համար, media.am։

Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենք,

«#ՎերջԲռնությանը․ ճանապարհ թունելի միջով», ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակումը Հայաստանում երեխաների նկատմամաբ կիրառվող բռնության մասին,

Ցուցադրել ավելի
Back to top button