Լուրեր

Շտապօգնության բժիշկները ծնունդ են ընդունել

Արտակարգ դեպք՝ արտակարգ պայմաններում: 05.05.2020 լուսադեմին, Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացել են, որ կանչը սովորական չէ, այլ արտակարգ: Այս մասին հայտնում է «Մասիս բժշկական կենտրոնի» ֆեյսբուքյան էջը։

«Կնոջ մոտ արդեն սկսվել էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում: Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր Յաննա Գաբրիելյանը առանց հապաղելու սկսել են ընդունել ծնունդը: Ծնունդը բարդ էր, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը`Դավիթը Գալստյան, ով մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է:

Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել են ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում: Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ երեխայի վիճակը գնահատվել է բավարար։ Այս ամենը խոսում է բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին»,- ասված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։

Ցուցադրել ավելի
Back to top button