Լուրեր

Մայիսի 11-ից անձրևները դադարում են, oդի ջերմաստիճանը բարձրանում է 8-10 աստիճանով

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմնականում դադարում են, և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասն ունենալու ենք արևային եղանակ։ Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Կարճատև անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն հիմնականում երեկոյան ժամերին»։

Ցուցադրել ավելի
Back to top button