Լուրեր

Հին Գորիսի պատմությունը` լուսանկարներով (ֆոտոշարք)

Գորիսի երկրագիտական թանգարանը հայտարարել է «Հին Գորիսը` գորիսեցիների հուշերում և լուսանկարներում» նախագծի մասին, որի առանցքում են ոչ միայն քաղաքային միջավայրը, այլև հուշարձաններ և կառույցներ, ինչպես նաև գորիսեցիները՝ անցյալի հուշապատումներով:

Թանգարանը խնդրում է գորիսեցիներին, եթե ունեն քաղաքի միջավայրն ու նրա բնակիչներին ներկայացնող լուսանկարներ, կապ հաստատել թանգարանի աշխատակիցների հետ՝ հնարավորություն ստեղծելով համատեղ բացահայտել Հին Գորիսի հետաքրքիր պատմությունը՝ լուսանկարների միջոցով։

Երկրագիտական թանգարանը պատրաստվում է իր ֆոնդերը համալրել նոր լուսանկարներով, ներկայացնել քաղաքի մասին հետաքրքիր պատմությունների շարք։

Ցուցադրել ավելի
Back to top button