Լուրեր

Էջմիածնի կենտրոնը կվերահսկվի տեսախցիկներով. թիրախում ծաղիկներն են

Մինչ Էջմիածնի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինության աշխատակիցները ջանք ու եռանդ չխնայելով փորձում են առավել գեղեցկացնել եւ ձեւավորել քաղաքի մայթեզրերի եւ սիզամարգերի տարածքները, վանդալները շարունակաբար վնաս են հասցնում եւ գողանում են ծաղիկները, ծաղկասածիլները, կոտրում են նորատունկ ծառերը:

Մասնավորապես, ինչպես Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջն է գրում, շարունակաբար գողանում են Մաշտոց փողոցի երկայնքով տեղադրված ծաղիկները, կոտրում փողոցի սկզբնամասում նախորդ տարի տնկված վարդագույն ծաղկող ակացիաները: Վանդալների թիրախում են նաեւ քաղաքի գլխավոր հրապարակի կենտրոնական հատվածի ծաղիկները:

«Անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցանքների: Ուստի զգուշացնում ենք, որ այսուհետ տարածքները վերահսկվելու են տեսախցիկներով եւ քաղաքին հասցված վնասի մասին տեղեկացվելու է ՀՀ Ոստիկանությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button