Լուրեր

Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը

Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը` https://kids.president.am:

«Այստեղ դուք կիմանաք, թե որն է Հանրապետության նախագահի դերը խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում, ով կարող է լինել Հանրապետության նախագահ, և ինչպես են ընտրում Հանրապետության նախագահին:

Կայքի միջոցով կարող եք նաև վիրտուալ շրջայց կատարել Հանրապետության նախագահի նստավայրում, ուսուցողական խաղեր խաղալ և ամրապնդել ձեր գիտելիքները ստուգիչ հարցերի միջոցով:

Մեր ծրագրերում երեխաներն ու պատանիները մշտապես ուշադրության կենտրոնում են: Ձեզանից յուրաքանչյուրն Աստծո պարգև է, դուք եք մեր ապագան կերտողները, մեր ժողովրդի արժանի հետնորդները»,- ասված է կայքի գլխավոր էջում։

Ցուցադրել ավելի
Back to top button