Լուրեր

Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է անցկացրել Արաբկիրի մանկապարտեզներում

ՀՀ կրթության տեսչական մարմինը, համագործակցելով այլ տեսչական մարմինների և ոստիկանության հետ, շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մանկապարտեզներում: Այսօր տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներում։

Ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից հաստատած կանոնների կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։ Թերություններ եղել են երկու մանկապարտեզներում՝ խմբասենյակներում եղել է գորգ և փափուկ խաղալիքներ, որոնց գործածությունը չի թույլատրվում ըստ հաստատված կանոնների։ Տեսչական մարմնի աշխատակիցների միջամտությունից հետո դրանք անմիջապես վերացվել են։

Մշտադիտարկում իրականացված գրեթե բոլոր մանկապարտեզներում արձանագրվել է երեխաների հաճախելիության ընդհանուր թվի նվազում: Բացառություն է կազմել միայն մեկ մանկապարտեզ, որտեղ նախորդ շաբաթվա համեմատ երեխաների թիվն աճել է մոտ երկու անգամ։

ՀՀ կրթության տեսչական մարմնի արձանագրությունները ներկայացվում են պարետատուն։

Ցուցադրել ավելի
Back to top button