Լուրեր

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 515 նոր դեպք, ապաքինվել է 27 մարդ

Հունիսի 3-ին հաստատվել է 515 նոր դեպք, առողջացել են 27-ը: Արձանագրվել է մահվան 12 դեպք:

Պացիենտները եղել են 64 (կին), 82 (տղամարդ), 64 (տղամարդ), 86 (տղամարդ), 79 (տղամարդ), 54 (տղամարդ), 68 (տղամարդ), 85 (կին), 46 (կին), 79 (կին), 83 (տղամարդ), 62 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 59 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 10524

Բուժվողներ՝ 6841

Առողջացածներ՝ 3454

Մահվան ելքեր՝ 170

Ընդհանուր թեստեր՝ 61650:

Ցուցադրել ավելի
Back to top button