Մեկնարկ

Մենք լավ գործ ենք անում՝ կառուցում ենք

Մեր հյուրը ՃՇՀԱՀ-ի(Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան) շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանն է: Նրա օգնությամբ ծանոթանում ենք շինարարության ֆակուլտետի կառուցվածքին, միջազգային կապերին, այն մասնագիտացումներին, որոնք կարելի է ձեռք բերել այստեղ ուսանելով, նաև հասկանում, թե շինարարի մասնագիտությունն ի՛նչ պահանջարկ ունի մեր օրերում և թե ինչու՞ է կարելի ընտրել հենց այս մասնագիտությունը:

Դավիթ Գրիգորյան
ՃՇՀԱՀ-ի շինարարության ֆակուլտետի դեկան

Շինարարության ֆակուլտետը միակ մասնագիտական բուհն է ՀՀ-ում, որը պատրաստում է այս ոլորտի մասնագետներ: Ունենք 8 կրթական ծրագիր՝ թե՛ բակալավրիատում, թե՛ մագիստրատուրայում: Եթե փորձեմ մանրամասնել մեր կրթական ծրագրերը, ապա պետք է ասեմ, որ շինարարության 0-ական վիճակից մինչև վերջ մենք ունենք համապատասխան կրթական ծրագրեր. դա նշանակում է, որ շինարարության ողջ ցիկլը մենք կարող ենք իրականացնել մեր մասնագետներով: Սա շատ կարևոր է երկրի համար, զարգացած տնտեսություն ունենալու համար. մեր բոլոր մասնագետների կարիքը շատ մեծ է:
…Մեր մասնագիտության գլխավոր առավելություններից մեկը, որը ես շատ կարևոր եմ համարում, այն է, որ մենք կառուցում ենք, մենք լավ ու բարի գործ ենք անում։

Ցուցադրել ավելի
Back to top button