ԼուրերՏեսանյութեր

«Կրիր դիմակ, փրկիր կյանքեր». Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի ֆլեշմոբը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը օրերս իրականացրել է “Կրիր դիմակ, փրկիր կյանքեր” ֆլեշմոբը։ Դիմակների վրա պատկերված է թատրոնի լոգոն։

«Աբելյանցիները բոլորին հորդորում են դիմակ դնել և հետևել ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոններին, որպեսզի միասնական կամքով և հետևողականորեն կարողանանք հաղթահարել աշխարհը պատուհասած չարիքը»,֊ ասում է թատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրեն, դերասան Թաթուլ Բոստանչյանը, հավելելով, որ այս օրերին շատ կարևոր է սոցիալական բարձր պատասխանատվություն ունենալ և առավելագույն չափով հոգատար լինել միմյանց նկատմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button