Լուրեր

Երևանը նոր «կանաչ բնակիչներ» ունի

Տարբեր վարչական շրջաններում վերջին 3 ամսում տնկվել է․

146 դեկորատիվ ծառ,
18.500 թուփ (ծաղկող և մշտադալար)
864 բնափայտավոր լիան,
10.740 վարդ,
300.000 ծաղիկ,
ստեղծվել է 20.000 մ2 սիզամարգ։

Աշխատանքն իրականացվել է երկարատև ծաղկող այգու սկզբունքով: Ընտրվել են տարվա տարբեր եղանակներին ծաղկող բուսատեսակներ, որոնք միմյանց հաջորդելով կծաղկեն, և քաղաքը միշտ գունագեղ և ծաղկուն կլինի:

Ավանդական դարձած բուսատեսակների կողքին քաղաքի այգիներում իրենց տեղն են զբաղեցրել նաև բարձր դեկորատիվ հատկանիշներ ունեցող ծառերի պարտիզային ձևեր՝ սակուրա Ռոյալ Բուրգունդի, գնդաձև կատալպա, սզնի սուկուլենտ «Ջուբիլե», թխկի կարմիր և այլն:

Կանաչապատում իրականացվել է քաղաքի բոլոր վարչական շրջաններում:

Ցուցադրել ավելի
Back to top button