Լուրեր

Կոտայքի մարզում հինգ նոր դպրոց կկառուցվի

Կոտայքի մարզպես Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Կոտայքում տարբեր ծրագրերով հինգ նոր դպրոց կկառուցվի։ Ըստ մարզպետի՝ մի մասի շինարարության իրականացման մրցույթներն արդեն հայտարարված են:

Կոտայքի մարզի 5 դպրոցներ այս տարի կկառուցվեն և կվերակառուցվեն  մի շարք  ծրագրերի շրջանակներում

  • Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
  • Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոց
  • Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց
  • Կաթնաղբյուրի հիմնական դպրոց
  • Ջրառատի միջնակարգ դպրոց

Վերակառուցումից հետո դպրոցները բավարարելու են ժամանակակից քաղաքաշինական և կրթական պահանջարկի բոլոր չափանիշներին, մասնավորապես՝ սեյսմակայուն են լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում: Նորակառույց դպրոցները մատչելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

«Մեր աշակերտները արժանի են կրթության իրենց իրավունքն իրացնելու բարեկարգ, լուսավոր և ընդարձակ դպրոցներում և այդ նպատակի իրագործման համար ներդնելու ենք առավելագույն ջանքերը», -նշել է Կոտայքի մարզպետը:

Ցուցադրել ավելի
Back to top button