Լուրեր

Ես իմ հայրենակիցների հետ եմ ու աղոթում եմ նրանց համար. Քիմ Քարդաշյան

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին:

«Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի կրակի դադարեցման կոչը եւ հարձակվել է Հայաստանի վրա, թեև գլոբալ պադեմիան դեռ շարունակվում է: Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները, եւ հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին»,- գրել է նա:

«Միջազգային հանրությունը պետք է միջամտի, եւ օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու զոհերը: Ես իմ հայրենակիցների հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր վերջին սրացման ընթացքում սահմանին են: Կոչ եմ անում խաղաղ հանգուցալուծել այս չհրահրված հարձակումները համավարակի արդեն իսկ բարդ պայմաններում»:

Նա նշել է նաև, որ ԱՄՆ Կոնգրեսը հաջորդ շաբաթ քվեարկելու է Ազգային պաշտպանական ակտում փոփոխությունների  վերաբերյալ օրինագիծը՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը արգելելու մասին, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ:

«Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին կոչ անել աջակցել Հայաստանին»,- ասվում է գրառման մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button