Լուրեր

Վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ թշնամին վաղ առավոտից Ucom ցանցի բաժանորդներին SMS հաղորդագրություններ է ուղարկում, որոնք իրականությանը չեն համապատասխանում։

«Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում:
Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ պաշտպանության նախարարությունը, որևէ կապ չունի,դա հակառակորդի հերթական, կեղծ,ապատեղեկատվությունն է:
Եղե՛ք ուշադիր, մի՛ տրվեք հակառակորդի սադրանքներին»:

Ցուցադրել ավելի
Back to top button