Սովորում ենք բնությունից

Վայրի այծերի աշխարհը

Երևանի կենդանաբանական այգում այծերի ու վայրի մուֆլոնների կհանդիպեք: Այս կենդանիներն աչքի են ընկնում իրենց հատուկ վարքով, խստաշունչ կլիմայի ու տեղանքի նկատմամբ հարմարվողականությամբ:

Կենդանաբանական այգում իրենց լավ են զգում սիբիրյան այծեղջյուրը, հայկական մուլֆոնն ու բեզոարյան այծը և մյուս կճղակավորները:

Գիտե՞ք, որ նույն նախրի մեջ երկար մնալուց հետո, այծերի մկկոցները նմանվում են միմյանց, իսկ թե որքան օգտակար է այս կենդանիների կաթը, ներկայացնենք մեկ օրինակով: Այն նվազեցնում է տուբերկուլյոզի ռիսկը և մարմնից հեռացնում է ռադիոնուկլիտները:

Այս կենդանիները հարմարվել են մեր լեռնոտ երկրի խստաշունչ պայմաններին, դե իսկ կենդանաբանական այգում նրանց համար ստեղծվել են ամենահարմարավետ պայմանները:

Ցուցադրել ավելի
Back to top button