Լուրեր

Շուրջ 30 տարի տևած դադարից հետո Արևիկ համայնքը մանկապարտեզ կունենա

Շուրջ 30 տարի տևած դադարից հետո Արևիկ համայնքը մինչև տարեվերջ մանկապարտեզ կունենա: Արևիկ համայնքում շարունակվում են 140 տեղ հզորությամբ «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով` 26,257.6 հազ. դրամի շրջանակում:

«Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզը կառուցվում է 1970-ականների սկզբին շահագործման հանձնված և 1993 թվականին գործունեությունը դադարեցրած մանկապարտեզի տարածքում:

Արդիական նախագծով, վարչական կազմի գործունեության և երեխաների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ ու լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված մակապարտեզը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ:

Ցուցադրել ավելի
Back to top button