Լուրեր

Էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումը Հայաստան աճել է

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2019 թվականին շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված օրենսդրական փոփոխություններից հետո Էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումը Հայաստան միայն վերջին 6 ամսում 2018 թվականի համեմատ աճել է 155 անգամ։

  • 2018 թ․ – 12 հատ
  • 2020 (առաջին կես) – 1863 հատ

Ըստ Գրիգորյանի՝ էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումը, ի թիվս բնապահպանական հարցերի, լուծում է նաև էներգետիկ անվտանգության, տեխնոլոգիական նորարությունների, ինժեներական մտքի զարգացման, էլեկտրաէներգիայի համաչափ սպառման և այլ բազմաթիվ հարցեր:

«Հույս ունեմ Երևանի քաղաքապետարանի կողմից գնվող հաջորդ ավտոբուսներն արդեն էլեկտրական կլինեն: Բոլոր երկրներն են անցնելու էլեկտրականին, իսկ նրանք, որոնք շուտ կանցնեն՝ դրամաշնորհային զգալի ռեսուրսներ կներգարվեն»,- գրել է Էրիկ Գրիգորյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button