Լուրեր

Օդի ջերմաստիճանը օգոտոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: 

Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից։

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 11-15-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոտոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: 

Երևան քաղաքում՝ օգոստոսի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ցուցադրել ավելի
Back to top button