Լուրեր

Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 11-ը

ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 17։00։

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը իր ֆեյսբուքյան էջում։

Այսօր ունենք շանս աշնանը ունենալու բոլորովին այլ իրավիճակ։ Այսօր այս մասին կառավարության արտահերթ նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ամեն ինչ կախված է մեր քաղաքացիներից, նշել է վարչապետ Փաշինյանը։

«Իրավիճակի բարդացում թույլ չտալու համար պետք է շարունակել կրել դիմակ։ Դիմակի կրման բացարձակ կարգապահություն։ Ահա, թե ինչ է հարկավոր։ Ճիշտ է քաղաքացիներից շատերը բողոքում են, որ տուգանվում են։ Այո, եթե նախկինում ասում էինք՝ «Կրե՛ք դիմակ, փրկեք կյանքեր», այժմ, երբ մահվան դեպքերը կհասնեն զրոյական մակարդակի, մենք կասենք «Կրե՛ք դիմակ և մի տուգանվեք»,- ասաց Փաշինյանը։

«Այսպիսով ստիպված ենք Արտակարգ դրության ռեժիմը երկարացնել ևս մեկ անգամ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը, հույս հայտնելով, որ այս անգամ այն կերարացվի վերջին անգամ։

Ցուցադրել ավելի
Back to top button