Մեկնարկ

Գիտելիք, հմտություն, կարողություն. երեք քայլ լիարժեք մասնագետ դառնալու ճանապարհին

«Մեկնարկ» ծրագրի հյուրն այս անգամ Ճատարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի(ՃՇՀԱՀ) միջին մասնագիտական կրթության քոլեջի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանն է: Նա ծանոթացնում է քոլեջում ուսուցանվող մասնագիտություններին, ներկայացնում ժամանակակից աշխարհում միջին մասնագիտական կրթության դերի և տեղի մասին իր դիտարկումները և հիշեցնում, որ դեռ ժամանակ կա քոլեջ ընդունելության դիմում-հայտը ներկայացնելու. հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. օգոստոսի 15-ն է:
Օգտակար զրույց է հատկապես նրանց համար, ում հետաքրքրում են ինժեներական մասնագիտությունները:

Անահիտ Հովհաննիսյան

-Ես խորհուրդ եմ տալիս մեր պատանիներին և աղջիկներին ճիշտ կողմնորոշվել, նայել ավելի հեռուն և ոչ թե միայն այս պահին բուհ ընդունվելու մասին մտածել: Գիտեք, արտասահմանում տնտեսության մոտավորապես 60-65 տոկոսը հենվում է միջին մասնագիտկան կրթության օղակի վրա: Իսկ մեզ մոտ, ցավոք սրտի, սա էլ է մոդայիկ լինելու դրսևորում. ինչու՞ պետք է հարևանի երեխան ունենա բարձրագույն ուսումնական հաստատության կրթություն, իսկ իմ երեխան գնա միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Ես կարծում եմ, որ այս մոտեցումը, այս մենթալիտետը, այս կարծրատիպը կոտրելու կարիք կա…

Ցուցադրել ավելի
Back to top button