Լուրեր

Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է

Ուսանողական այգու տարածքն արդեն ոռոգվում է: Տերյան 74 հասցեում 13 տարի ոռոգման ջուր չկար: Ջրագիծը գրեթե քայքայված էր: Այգու եզրով անցնող խողովակներն ինժեներական փոփոխությունների են ենթարկվել և ջուրը հասցվել է այգու տարբեր հատվածներ:

Անլուծելի թվացող խնդիրը կարգավորվել է ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում: Այժմ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ջրագիծն են փորձարկում: Մասնագետները շարունակում են աշխատել և խոստանում են, որ սեպտեմբերից այգու 4000 քմ տարածքն ամբողջությամբ կոռոգվի: Ուսումնական տարվա սկզբին այգին ուսանողներին կդիմավորի նոր կերպարանքով:

«Ի դեպ, «Կանաչապատման» հնաբնակները պատմում են, որ այգու ոռոգման սնուցող խողովակը կտրել էին Ազգային գրադարանին հարող՝ ոչ անհայտ «ախռանայի պետի» սրճարանի կառուցման ժամանակ, որովհետեւ խանգարում էր»,- գրել է ֆեյսբուքի իր էջում Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button