Լուրեր

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է

Հաշվի առնելով «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության ահռելի հետաքրքրությունը և հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունքում գոյացած մեծ հերթերը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ երկարացնելու ցուցահանդեսը ևս մեկ շաբաթով՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից: Աշխատանքային ժամերը ՝ օգոստոսի 25-30-ը, ժամը 11.00-20.30:

«Հայաստանի ազգային պատկերասրահն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հավաքածուատեր, «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս Ալեքսանդր Շադրինին»,- նշված է պատկերասրահի տարածած հաղորդագրությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button