Լուրեր

Կանխատեսվում է տաք սեպտեմբեր

«Տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը»,-ֆեյսբուքի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Կանխատեսվում է բավականին տաք սեպտեմբեր, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում։

Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 13 աստիճան C  է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35…400C, նախալեռնային շրջաններում՝ 33…380C, լեռնային շրջաններում՝ 30…310C:

Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն կարող է դիտվել նույնիսկ ամսվա առաջին կեսին:

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22…230C է, երկրորդում՝ 200C և երրորդում՝ 18…190C:

Երևանում ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9մմ):

Ցուցադրել ավելի
Back to top button