Լուրեր

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստան է ժամանում «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը

Ապրիլի 10-ին, ժամը 19:00–ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համատեղ համերգը։

Համերգը բաղկացած է երկու բաժնից՝ հոգևոր և աշխարհիկ։ Ծրագրում՝ ֆրանսիական, իտալական, անգլիական, սկանդինավյան, գերմանական, իսպանական և այլ ժողովուրդների խմբերգեր են։

Բացի երևանյան համերգից համերգ կկայանա նաև Վանաձորում։ «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը համերգով հանդես կգա ապրիլի 12-ին, ժամը 19:00–ին Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում։

Ցուցադրել ավելի
Back to top button