Զարթուցիչ

«Կանգառ»-ը՝ Զարթուցիչում

Երբևէ լսե՞լ եք, որ միջատները ու, հատկապես, սարդերը սիրում են երաժշտություն և այն էլ՝ դասական։ Հավանաբար մեզնից քչերը գիտեն, որ, եթե սենյակում ջութակ նվագենք, սարդերն անմիջապես դուրս կգան իրենց թաքստոցից։ Իրականում սա մասամբ ճիշտ է, բայց հարցն այն է, որ սարդերը ոչ թե իսկապես սիրում են վայելել դասական երաժշտություն, այլ՝ աչքի համար անտեսանելի ջութակի հնչյունները սկսում են թեթևակի ճոճել սենյակի սարդոստայնները, ինչն ազդանշան է տալիս սարդերին, որ որսը սպասում է իրենց։

Ի դեպ՝ մի հետաքրքիր փաստ էլ։ Երաժշտություն լսելն օգտակար է ոչ միայն մարդկանց։ Այն կարող է վերակենդանացնել գրեթե մահացող բույսին: Եթե բույսի կողքին որևէ երաժշտություն նվագենք և կամ միացնենք որևէ դասական երաժշտություն, ապա կտեսնենք, որ այն մեր աչքի առաջ կենդանանում է։ Ամեն դեպքում կարելի է փորձել․․․ 

Կարծում ենք, որ մեր ունկնդիրներն արդեն կռահում են, որ Զարթուցիչում այսօր երաժշտական տրամադրություն է տիրելու։ Այսօր ռադիո Արևիկի տաղավարում հյուրընկալել ենք «Կանգառ» բենդի խմբի երաժիշտներ Լևոն Երկանյանին, Արման Առաքելյանին, Րաֆֆի Մուրադյանին և Հովհաննես Հովհաննիսյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button