Լուրեր

Վերահսկելով Youtube-ը․ Կասպերսկի ընկերությունը ծնողների համար նոր լուծում է առաջարկում

«Կասպերսկի» ընկերությունը նորություններ է ավելացրեկ մանկական առցանց անվտանգության Kaspersky Safe Kids ծրագրի մեջ։

Այժմ այնտեղ հասանելի է «Անվտանգ որոնում YouTube-ում» գործառույթը։ Սրան միջոցով վիդեոհոսթնգի զտման սովորական հնարավորություններն ավելի լայն են դառնում և, բնականաբար, ավելի անվտանգ։ Գործառույթի միջոցով ծնողները կկարողանան իրենց երեխաներին հեռու պահել դաժանություն կամ անպարկեշտ բառապաշար պարունակող, ինչպես նաև ալկոհոլի, ծխելու մասին տեսահոլովակներից։


Ներկայումս Youtube-ի առաջարկներից հիմնականում օգտվում են երեխաներն ու դեռահասները. «Կասպերսկի» ընկերության հարցման տվյալներով՝ երեխաների 45% -ն ունի օգտահաշիվ այդ ծառայությունում (2020 թվականին Ռուսաստանում հարցվել են 506 ծնողներ և նրանց դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաներ)։ Սակայն, կրթական, զարգացնող և անվնաս խաղային տեսահոլովակների կողքին հարթակում կան նյութեր, որոնք կարող են բացասաբար ազդել պատանի օգտատերերի վրա։


Kaspersky Safe Kids-ի գործառույթն ինքնաբերաբար որոշում է, թե տեսահոսթինգի ինչ հարցումներ է մուտքագրում երեխան դիտարկչում (Windows-ում, Android-ում և iOS-ում) կամ Android-ի համար YouTube-ի պաշտոնական հավելվածում։ Եթե հարցումը վերաբերում է ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի, հայհոյանքների, ռասիզմի կամ մեծահասակների համար տեսանյութերին, հարցման արդյունքների փոխարեն երեխան կտեսնի նախազգուշացում, որ թեման անվտանգ չէ։ Բացի այդ, ծրագիրը թույլ է տալիս ծնողներին տեսնել YouTube-ում՝ երեխայի հաշվի որոնման պատմությանը։ Գործառույթն անգամ կտեղեկացնի ծնողին, եթե երեխան որևէ կասկածելի բան փնտրի։

Ցուցադրել ավելի
Back to top button