Լուրեր

Շիրակը կներկայանա զբոսաշրջային նոր ծառայություններով

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ մասնակցել է զբոսաշրջային գույքի ներկայացման և տեղեկատվական հանդիպմանը՝ նվիրված Շիրակի մարզում նոր զբոսաշրջային ծառայությունների զարգացմանը՝ լեռնային հեծանվային արահետների և ջրային մարզաձևերից կայակի օգտագործման միջոցով։

Գույքը տրամադրվել է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում՝ Շիրակի մարզպետարանի և «Շիրակը մեր տունն է» ՀԿ-ի հետ եռակողմ համագործակցության արդյունքում։

Ծրագրի նպատակն է համախմբել շահագրգիռ կողմերին Շիրակի գրավչությունը նոր զբոսաշրջային ծառայությունների միջոցով ներկայացնելու և Շիրակ այցելող մարդկանց էկո նշանակության ծառայություններն ավելի հասանելի դարձնելու համար:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է նախաձեռնությունը՝ կարևորելով մարզում տուրիզմի զարգացումը, այդ թվում էքստրեմալ տուրիզմը : Տիգրան Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցելու ոլորտի կայացմանը և զարգացմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button