Լուրեր

Ադրբեջանը թույլ է տալիս մտնել իր տարածք միայն թուրք լրագրողների

Ադրբեջանը միջազգային մամուլի ներկայացուցիչների մուտքը արգելափակել է երկիր, «Ռադիոլուրի» հետ զրույցում  տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացնում է այժմյան իրավիճակը տեղեկատվական դաշտում:

«Ադրբեջանը շարունակում է արգելափակել սոցիալական ցանցերը երկրի տարածքում և շարունակում է տարածել ապատեղեկատվություն այն մասին, որ Հայաստանի կողմը մեծ թվով զոհեր ունի, տարածքային կորուստներ, իսկ իրենց կորուստների մասին իրական տեղեկատվությունը թաքցնում է։ Արտասահմանյան լրագրողների մուտքը Ադրբեջանը մերժում է և թույլ է տալիս միայն թուրքական լրատվամիջոցների մուտքը Ադրբեջան: Միջազգային մամուլի ներգրավվածության տեսանկյունից հետաքրքիր իրավիճակ է տարածաշրջանում, շատ երկրներ բացասական են ընկալում, քանի որ դա պանթուրքական գծի շարունակություն է՝ բացահայտ պատերազմին օժանդակող։

Հայաստան արդեն մի քանի լրատվամիջոցներից ժամանել են, և ակնհայտ է, որ սա Հայաստանի օգտին է աշխատելու։Այս պահին մեր կողմից սովորական օգտատերերի գործունեությունը ևս կարևոր է, չի կարելի տարածել տեղեկատվություն ոչ պաշտոնական, չճշտված աղբյուրներից, որովհետև ադրբեջանական հաքերները փորձում են կոտրել հայ օգտատերերի էջերը և տարածել ապատեղեկատվություն։ Հայկական հաքերներային խմբերի գործունեության մասին մենք ոչինչ չենք լսում, բայց դա նշան է, որ նրանք լրիվ այլ կերպ են գործում»,-ասում է փորձագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button